Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում կկառուցվի արևային էլեկտրակայան

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը բավարարեց «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից ստանալու հայտը: «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ»-ի ներմուծած ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության և Երևանում արևային կայանի կառուցման համար։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարության համար: Առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

Աշխատատեղերի թիվն ավելի է 13422-ով, աշխատավարձի ֆոնդը՝ շուրջ 11 մլրդ դրամով

Թվերը ներկայացվել են 2020-ի օգոստոսի և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: