Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում կկայանա «խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 03 Դեկտեմբեր 2019

Silicon Mountains համաժողովը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։ Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին կներկայացնեն և նրանց հետ կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

VivaCellMTS (7)

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ: Համաժողովի պատվավոր հյուրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն է։

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշել է, որ այն վերաբերում է բարձր տեխնոլոգիական ոլորտին, որտեղ կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

VivaCellMTS (3)

Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաև նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գինական Տակեո Կանադեն։

VivaCellMTS (5)

«Համատեղ նախաձեռնության հիմքում Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ու ճանաչում վայելող փորձագետների համար հարթակ ստեղծելն է: Հարթակ, ուր հնարավոր է միասնաբար նախանշել ոլորտի զարգացման հեռանկարները: Silicon Mountains հովանու ներքո ակնկալում ենք բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները: Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, և որ առավել կարևոր է՝ նպատակների միասնաբար իրագործումը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով, առաջին անգամ կազմակերպվող միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին», տեխնոլոգիական կրթության մարտահրավերներին և տնտեսության թվայնացման առավելություններին, հանդիսանում է մեկնարկը՝ ամենամյա խոշոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի անցկացման համար:

VivaCellMTS (4)

«Այս տեխնոլոգիական միջոցառումը Հայաստանի և տնտեսության տարբեր ճյուղերում գործող հայկական ընկերությունների համար յուրահատուկ նախապատրաստություն է 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։ Մեկ հարկի տակ միավորելով տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններին, տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին, պետական և մասնավոր կազմակերպություններին, համալսարաններին՝ հնարավորություն է ստեղծվում առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ակնկալվող հեղափոխական փոփոխությունների հետ համընթաց շարժվել և լավագույնս օգտվել առաջացող հնարավորություններից՝ գրավելով բարենպաստ դիրքեր տնտեսության նոր ուղղություններում»,- ընդգծել է Արմեն Բալդրյանը:

«Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի և նպատակների մասին: Միջոցառումը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մեզ տեխնոլոգիական քարտեզի վրա նշել մեր երկիրը: Երկիր, որտեղ ոչ միայն ՏՀՏ լուծումներ են կիրառվում, այն նաև մենք ենք մեր լուծումները առաջարկում արտերկրում: Միջոցառմանը բանախոսներ են լինելու համաշխարհային առաջատար կազմակերպություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ունենալու ենք թվով յոթ տեխնոլոգիական շնորհանդեսներ։ Կարծում եմ, մեզ սպասում է բավականին հետաքրքիր և հագեցած երկու օր», – նշել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: