Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում կայացավ պարենի ոլորտում ներդրումների կարևորութանը նվիրված համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

19:48 , 27 Նոյեմբեր 2019

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրեց միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊՀԾ Երևանի գրասենյակի մամուլի ծառայությունը:
5B4A1102
«Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար: Նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»- նշեց Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը:

IT’S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի, որտեղ ոլորտի մոտ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով՝ երկրի հավասարաչափ զարգացում:

5B4A1071

«Մենք այստեղ ենք, որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղղորդմամբ ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ, խթանելու առողջ ապրելակերպը, ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայց իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- նշեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցում էին պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ: Համաժողովի հյուրերին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրելու այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին»,- նշեց նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա շեշտեց, որ քննարկումներն առնչվում են մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության:

5B4A1021
Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկեցին համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում: Քննարկման առաջին մասում մասնակիցները քննարկեցին պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացումը, թե ինչպես հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար: Երկրորդ հատվածում քննարկվեց աննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկը, և թե ինչպես հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: