Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում բացվեց WCIT 2019 համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

23:37 , 06 Հոկտեմբեր 2019

Երևանի Հանրապետության հրապարակում մեծ շուքով բացվեց WCIT 2019 համաժողովը: Հրապարակում հատուկ կառուցված բեմում բացման համերգով հանդես եկավ 15 երկրի 100 երաժշտներից կազմված WCIT նվագախումբը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

IMG_3451

Բացման արարողության ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգի դասական մասի գագաթնակետն արհեստական բանականության ստեղծած երկու ստեղծագործության կատարումն էր: Առաջինը WCIT 2019-ի օրհներգն էր, որը ծրագիրը ստեղծել էր համաժողովը մինչև հիմա հյուրընկալած 15 երկրների օրհներգների վերլուծության հիման վրա: Երկրորդ կատարումը արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարականն էր: Ստեղծագործությունն արհեստական բանականությունն իրական ժամանակում ներկայացել է նվագախմբին, իսկ երաժիշտները կատարելեն այն: Նման փորձ կիրառվեց աշխարհում առաջին անգամ:

_TM_1246
Նվագախմբի դասական կատարումներից հետո հանդես եկավ միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը՝ իր հայտնի և նոր կատարումներով: Բացման համերգին մասնակցեց նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ: Բացմանը մացնակցեցին նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամները, ԱՄՆ-ից ժամանած աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

IMG_3454
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:

_47I2342
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։
IMG_3431
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: