Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում բացվել է «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերությունը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

15:49 , 01 Ապրիլ 2017

Ապրիլի 1-ին Երևանում տեղի է ունեցել «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերության պաշտոնական բացումը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Այս ընկերության բացումը մեզ համար կարևոր նշանակություն ունի որպես ևս մեկ հաջողված գործարար նախաձեռնություն Հայաստանում: Սակայն այսօրվա միջոցառումն առավել նշանակալի և ուրախալի է այն իմաաստով, որ ընկերությունը հիմնվել է սիրիահայ գործարարի կողմից», – իր խոսքում նշել է նախարար Սուրեն Կարայանը` հավելելով, որ ընկերության գործունեության հաջողությունը պետք է օրինակ ծառայի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Նախարարը նաև նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նման գործարար ծրագրերը Հայաստանում իրագործելու համար:

TUFEN02

Ընկերության գործադիր տնօրեն Կառլո Գասպարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ դժվարությունները հաղթահարվել են ու հաղթահարելի են, և դրանք չեն կարող խանգարել նպատակին հասնելուն, իսկ «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ դեղագործական արտադրանք և այն իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

«Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերությունը կարտադրի ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։  Այս նպատակով արդեն իսկ կատարվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

TUFEN03

2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի գրուպ» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ: Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ:

Ընկերությունը նպատակ ունի արտահանել իր արտադրանքը Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ։

TUFEN04

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։