Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում ապամոնտաժվում են լքյալ ու անգործության մատնված կրպակները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:28 , 14 Նոյեմբեր 2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն երրորդ տարին է, ինչ մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են լքյալ ու անգործության մատնված կրպակների, առևտրային տաղավարների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի ընթացքին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Կրպակներից կատարվող առևտուրը ժամանակին փոխարինելու էր եկել շարժական սեղաններից և մեքենաների կցորդներից իրականացվող առևտրին: Տարիների ընթացքում փակվեցին նաև բազմաթիվ կրպակներ: Դրանց ապամոնտաժումը դասակարգվել է 2 խմբի. այնպիսիք, որոնց տերերը հայտնի են, սակայն կրպակները նրանց պետք չեն, և լքյալ կրպակներ, որոնց տերերն անհայտ են: Քաղաքականությունը հետևյալն է. մանր ու միջին ձեռնարկատերերն այժմ էլ շարունակում են գործունեությունը, և այդ առումով երևույթին քաղաքապետարանը որևէ կերպ չի խոչընդոտում, քանդման ենթական են միայն լքյալ կամ այսպես ասած փակ կրպակները, որոնք ի հայտ են գալիս ամենամյա գույքագրման արդյունքում: Ընդ որում, կրպակների մի մասն ունի իրավական կարգավիճակ, մյուս մասը չունի:

Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ եղել են դեպքեր, երբ անգամ իրավական կարգավիճակ ունեցող կրպակների վարձակալները կամովին հրաժարվել են պայմանագրերից, ապամոնտաժել են կրպակներն ու տարածքները բերել նախկին տեսքի: 2016 թվականին հաշվառվել էր 228 լքյալ կամ անգործության մատնված կրպակ, դրանցից 34-ը տարվա ընթացքում սկսել են գործել, իսկ մինչ օրս քանդվել է 130-ից ավելի կրպակ, մյուսները կապամոնտաժվեն մինչև տարեվերջ, սակայն գործընթացը շարունակական բնույթ կկրի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ