Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում անցկացվել է հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված համաժողով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:49 , 05 Սեպտեմբեր 2018

Երևանում սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը` հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպեցին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:

«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՄՆ-ի դեսպանատան ակտիվ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կան լայն հնարավորություններ, և դա պետք առավել արդյունավետ օգտագործել. «Ցանկանում եմ, որ այս համաժողովը լինի արդյունավետ և նպատակային, որովհետև մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության, այլ նաև համագործակցության, հնարավորությունների ընդլայնման, ինչու չէ՝ նաև ակնկալիքների&raq! uo;:

Նրա խոսքով` նախարարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է սկսել, որոնք շատ ավելի կընդլայնվեն և կմեծացնեն ներդրողների հնարավորությունները:

Ըստ կազմակերպիչների՝ ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ հավաքեց հայ և ամերիկացի գործարարներին` օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների` Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino`s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարարներ և պետական պաշտոնյաներ: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց հայեցակարգը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից` բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենսչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:

Համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տվել է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ ամերիկյան բրենդների մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ:

Կենտրոնական բանկը հրապարակել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման որոշումը

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: