Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով

Վերադարձ լուրերի բաժին

12:34 , 26 Սեպտեմբեր 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել տեղեկացված, կառուցվածքային և ռազմավարական կիրառմանը: Միջոցառման նպատակն է՝ տարածաշրջանում բարձրացնել տնտեսվարողների համապատասխանության մակարդակը` CEP-ի շրջանակում առկա ծրագրերի ու գործիքների կիրառման միջոցով:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Միջազգային փորձագետների հետ քննարկվել են մի շարք ոլորտային հարցեր: Մասնավորապես, քննարկումներն ուղղված են եղել թիրախային ոլորտներին` ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, ծխախոտային ապրանքների մաքսանենգությունը, թմրամիջոցների բացահայտումը, բեռների թիրախավորման համակարգը, փողերի լվացման դեմ պայքարը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվության փոխանակման միջոցներին և դրանց կատարելագործմանը:

Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցել են` Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մոլդովայից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ալբանիայից, Իռլանդիայից, Ղրղզստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպությունից ժամանած փորձագետներ: Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՄԿ-ի` կարողությունների զարգացման եվրոպական գրասենյակը և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: