Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանն ու Բրյուսելը նոր համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել. Ազատություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:51 , 27 Փետրվար 2017

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց, Հայաստանն ու Եվրամիությունն այսօր համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ:

«Ազատության» Բրյուսելի թղթակցի հաղորդմամբ, փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի առաջիկա մայիսին:

Համաձայնագիրը Բրյուսելի և Երևանի հետագա հարաբերությունների հիմք է հանդիսանալու։ Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտական փուլն ամփոփվում է Հայաստանի նախագահի նախօրեին մեկնարկած բրյուսելյան այցի ընթացքում։

Եվրամիության մայրաքաղաքում այսօր Սերժ Սարգսյանը նախ հանդիպելու է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ նաև Եվրահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի նախագահի, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարության և Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հետ։

Երևանն ու Բրյուսելն այսպիսով փորձում են վերակառուցել հարաբերությունները, որոնք ինչ-որ չափով խզվեցին այն բանից հետո, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային իսկ հետո նաև Եվրասիական Միությանը։ Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարն, ըստ էության, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող Ասոցացման համաձայնագրի կնքումից։

Չնայած դրան Ռուսաստանի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ Հայաստանը հայտարարեց, թե ցանկանում է շարունակել Եվրամիության հետ երկխոսությունը քաղաքական և առևտրային ոլորտներում։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, նոր փաստաթուղթը թեև ավելի թույլ է սակայն կողմերի համար այն մեծ կարևորություն ունի։

«Չնայած Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց անակնկալ կերպով Եվրամիությունն առաջարկում է ավելի մեծ տնտեսական բաղադրիչ, քան մենք ակնկալում էինք: Կային նշանակալի ոլորտներ ներդրումների, մրցակցության համար, «բաց երկինք»՝ քաղաքացիական ավիացիայի համար, տնտեսական ոլորտներ, որոնք վերցվել են Ասոցացման համաձայնագրից ու հարմարեցվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններին», – «Ազատության» հետ զրույցում ասել է Կիրակոսյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։