Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանն աստիճանաբար անցնում է LED լուսավորության

Վերադարձ լուրերի բաժին

11:41 , 20 Հոկտեմբեր 2017

2015 թ. մարտից շուրջ 1300 LED լուսատուների շնորհիվ օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռակաբերդի և Աթենքի փողոցները բոլորվին նոր լույսի ներքո են ներկայանում: Երևանի կենդանաբանական այգին ևս շողում է 160 նոր LED լամպերի լույսով:

Ինչպես տեղեկացնում է UNDP-ի (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի) էներգետիկ արդյունավետության ծրագրի ֆեյսբուքյան էջը, միայն այս 5 կետերում իրականացված փոփոխությունը տարեկան ավելի քան 500 տոննայով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումը, ինչի շնորհիվ LED-ի կիրառությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև հրաշալի շրջակա միջավայրի պահպանության համար:

Բնապահպանությունը միակ առավելությունը չէ. էներգախնայող գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաև մեծապես կրճատում է Երևանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը հինգ փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն, որը ներդրվում է նոր փողոցների լուսավորությունը փոխելու համար։

Երևանից բացի ծրագրին մասնակցել են ՀՀ 11 այլ քաղաք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: