Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանյան բնակարանների գներն ու դրանց փոփոխությունները հունվար-փետրվարին

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 02 Ապրիլ 2018

2018 թվականի հունվարին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերի բազմաբնակարան շենքերում բնակարանների 1քմ-ի միջին գինը կազմել է 487 200 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, որն ամփոփել է հունվար-փետրվար ամիսների սոցիալ տնտեսական վիճակի մասին տվյալները։

Արաբկիր վարչական շրջանում բնակարանների 1քմ-ի միջին գինը 358 800 դրամ է։ Բնակարանների գներով՝ երրորդ տեղում Դավթաշենն է՝ 1քմ-ի միջին գինը 275 050 դրամ է։

Իսկ ամենաէժան բնակարանները Նուբարաշենում են, որտեղ բնակարանների 1քմ-ի միջին գինը փետրվարին կազմել է 157 100 դրամ։

real-estate-yerevan

Ներկայացված 11 վարչական շրջաններից 8-ում բնակարանների գներն աճել են, 3-ում՝ մնացել անփոփոխ (Նորք Մարաշում բազմաբնակարան շենքեր չկան)։

Փետրվարին հունվարի համեմատ թե՛ բացարձակ արժեքով, թե՛ հարաբերական առումով ամենից շատ թանկացել են Դավթաշենի բնակարանները՝ 1քմը-ը 4550 դրամով կամ 1.68%-ով:

Բնակարանների 1քմ-ի միջին գինը Ավանում աճել է 2700 դրամով (1.08%-ով), Էրեբունիում՝ 2550 դրամով (1.06%-ով):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։