Invalid username or password
Նախկին հրապարակումներից մեկում անդրադարձել էինք մայրաքաղաքի անշարժ գույքի գներին՝ նշելով, որ Երևանում բազմաբնակարան շենքերի գները ապրիլին թանկացել են բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում՝ անշարժ գույքը թանկացել էր թե՛ մարտի համեմատ, թե՛ նախորդ տարվա ապրիլի համեմատ։
Այժմ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մայիս ամսվա տվյալները, որոնց ցույց են տալիս, որ մայիսին այս միտումը շարունակվել է, երևանյան բնակարանների գները շարունակել են աճել։
Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի միջին գները մայիսին՝ ապրիլի համեմատ, աճել են բոլոր վարչական շրջաններում բացառությամբ Նոր-Նորքի։
Արժեքային առումով ամենից շատ՝ 1քմ-ն 7800 դրամով, թանկացել են Կենտրոնի բնակարանները։ Նուբարաշենի բնակարանների 1քմ-ն թանկացել է 4900 դրամով, Դավթաշենինը՝ 3800 դրամով։
2018 թվականի մայիսի դրությամբ Երևանում ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են (1քմ-ն՝ միջինը 515 հազար դրամ), որին հաջորդում են Արաբկիրը (1քմ-ն՝ 363.5 հազար դրամ) և Դավթաշենը (1քմ-ն՝ միջինը 283.4 հազար դրամ):
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ. մայիսին՝ 1քմ մակերեսի հաշվարկով և փոփոխությունը 2018թ. ապրիլի համեմատ, դրամ
Նշենք, որ մեկ տարվա կտրվածքով՝ 2018 թվականի մայիսը 2017-ի մայիսի համեմատ, երևանյան բնակարանների գների աճը ավելի շոշափելի է։
Մասնավորապես, Կենտրոնի բնակարանների 1քմ-ի միջին գինն աճել է 65 հազար դրամով (12.6%-ով), Դավթաշենի բնակարանների 1քմ-ն 33.4 հազար դրամով (11.8%-ով), Աջափնյակի բնակարանների 1քմ-ն՝ 23.85 հազար դրամով (6.5%-ով)։
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ. մայիսին՝ 1քմ մակերեսի հաշվարկով և փոփոխությունը 2017թ. մայիսի համեմատ, դրամ
Պաշտոնական վիճակագրությունը մայիս ամսվա տվյալները դեռ չի հրապարակել։ Սակայն անշարժ գույքի շուկային մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ մայիսին շուկան շարունակել է ակտիվանալ, և բնակարանների/տների գներն ավելի շատ են աճել։
Դիտումներ 3068
ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:
Կառավարությունը միջնորդ է բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:
Եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի: