Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավթաշենը՝ Երևանի լավագույն վարչական շրջան

Վերադարձ լուրերի բաժին

19:00 , 09 Հոկտեմբեր 2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. սեպտեմբեր ամսվա և անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ, երկրորդը՝ Աջափնյակ և Ավան վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:

Սեպտեմբերի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ տեղերն էլ, համապատասխանաբար, զբաղեցրել են Նուբարաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած 9 ամսվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշենը, երկրորդը Շենգավիթն է, իսկ երրորդ տեղում Ավան վարչական շրջանն է: 2017թ-ի անցած 9 ամիսների ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել կարճ ժամանակահատվածում բացթողումները շտկելու նպատակով:

«Ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք եմ ակնկալում յուրաքանչյուրիցդ: Ուսումնասիրեք և հստակ քայլեր ձեռնարկեք բոլոր այն ոլորտների ուղղությամբ, որտեղ նկատվել են թերացումներ և որոնց պատճառով էլ այսօր վարչական որոշ շրջաններ հայտնվել են վերջին հորիզոնականներում: Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Ի վերջո, գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը, իսկ մենք այս հարցում թերանալու իրավունք պարզապես չունենք»,- ընդգծել է քաղաքապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։