Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի և Բաթումիի միջև կարող են իրականացվել ուղիղ ավիաչվերթեր. Armenpress

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

12:03 , 12 Օգոստոս 2016

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Հանդիպման մասին տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման հարցերը: Գլխավոր հյուպատոսը համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:
«Աջարիայի եւ Հայաստանի միջեւ արդեն երկար տարիներ համագործակցություն է իրականացվում տարբեր ուղղություններով: Տարածաշրջանը գործընկերային հարաբերություններ ունի եղբայր-քաղաքների հետ, ինչն ապագայում պետք է էլ ավելի ակտիվացվի»,- նշել է Պատարաձեն:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է Աջարիա այցելող հայաստանցիների թվաքանակը:
Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում տարեսկզբից Վրաստան ժամանած միջազգային այցելուների թվաքանակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։