Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի քաղաքապետարանը ակնկալում է քաղաքացիների օգնությունը՝ խաչմերուկներին մոտ գտնվող դեղատնային լույսերի հետ կապված

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:30 , 27 Մարտ 2018

Երևանի քաղաքապետարանը ակնկալում ենք մեր համաքաղաքացիների և, մասնավորապես, վարորդների օգնությունը՝ կապված խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների՝ լուսավորվ կանաչ նշանների հետ։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրվել են խաչմերուկների հարևանությամբ տեղադրված դեղատների կանաչ խաչերը:

Արդյունքում, 53 կանաչ խաչեր, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, ապամոնտաժվել և տեղափոխվել են այլ վայրեր: Այս գործընթացը շարունակական է և անընդհատ գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում:

Արազ Բաղդասարյանը համաքաղաքացիներին խնդրել է՝ եթե գիտեք վայրեր, որտեղ դեղատների կանաչ խաչերը խանգարում են երթևեկությանը,  ուղարկել նկարները կամ հասցեները govazd@yerevan.am հասցեով կամ տեղադրել ֆեյսբուքյան այս գրառման տակ կամ զանգահարել 011-514-212 հեռախոսահամարով:

Նա վստահեցրել է, որ ուսումնասիրության առարկա կհանդիսանան բոլոր առաջարկները: