Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Երևանի ՋԷԿ»-ում կիրականացվեն պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:53 , 31 Մայիս 2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 31-ին «Երևանի ՋԷԿ»-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գործող էներգաբլոկի պլանային կանխարգելիչ նորոգման աշխատանքներին։ Ինչպես տեղեկացնում է նախարարության՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ներկայացվել է այս տարվա հուլիսի 16-31-ին իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման ընթացքը։

Նշվել է, որ այդ ժամանակահատվածում «General Electric»-ի մասնագետների կողմից կիրականացվեն գազատուրբինային տեղակայանքի հերթական պլանային տեսչական ստուգման, ինչպես նաև էներգաբլոկի մյուս հիմնական և օժանդակ սարքավորումների կանխարգելիչ նորոգման աշխատանքներ։ Անդրադարձ է եղել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ապահովման միջոցառումներին։

Քննարկվել են նաև «Երևանի ՋԷԿ»-ում 2018թ. պլանավորված կապիտալ նորոգման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ այդ ընթացքում «General Electric»-ի կողմից կիրականացվի գազատուրբինային տեղակայանքի արդիարականացում, ինչը հնարավորություն կտա կայանի հզորությունն ավելացնել շուրջ 7 մեգավատով, իսկ ՕԳԳ-ն բաձրացնել 1 տոկոսով։
Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: