Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի լավագույն վարչական շրջանները՝ 2017թ. 1-ին կիսամյակի արդյունքներով

Վերադարձ լուրերի բաժին

16:06 , 11 Հուլիս 2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն՝ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Ավան վարչական շրջանը: 2017թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների

Իսկ միայն հունիս ամսվա ամփոփ ցուցանիշներով, ինչպես ներկայացրել է քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը,  աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Հունիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչը նաև պետք է խթան հանդիսանա, որպեսզի բոլոր վարչական շրջանները ձգտեն իրենց կատարած աշխատանքով հայտնվել առաջին հորիզոնականներում:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:

«Բազմիցս եմ նշել, որ աշխատանքների գնահատման այս ձևաչափի նպատակը թերացումներն ի հայտ բերելն ու դրանց շտկման ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելն է: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրեք և վերլուծեք բոլոր այն բաժինների աշխատանքը, որոնց գրանցած ցածր արդյունքները զգալիորեն ազդել են վարչական շրջանի ընդհանուր ցուցանիշի վրա: Դրան զուգահեռ նաև համապատասխան աշխատանքներ տարեք տվյալ բաժինների աշխատակիցների հետ, որպեսզի հնարավորին կարճ ժամանակում թերացումները շտկվեն: Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ մեր համաքաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն մեզանից և մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք, ինչն էլ ակնկալում եմ յուրաքանչյուրից», – ընդգծել է քաղաքապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին […]