Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի թիվ 139 դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Վերադարձ լուրերի բաժին

17:28 , 03 Մարտ 2018

Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով: Աշակերտները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և հեռահաղորդակցության ոլորտի ներկային ու պատմությանը:

Պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր բաժիններ, ծանոթացել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացին, այնուհետև՝ հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և ստացել բաժանորդների սպասարկմանն առնչվող՝ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դպրոցականների այցը ՎիվաՍել-ՄՏՍ եզրափակվել է Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրել է բջջային կապի ոլորտում առկա զարգացումներն ու հեռանկարները: Ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված հանդիպումն անցել է ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում:

«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր դռները մշտապես բաց է պահում այն երիտասարդների առջև, ովքեր ցանկություն ունեն զարգանալու, սովորելու և հաջողությունների հասնելու: Նման անմիջական հանդիպումներն ու զրույցները դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղեկանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների վերաբերյալ, ինչն էլ օգնում է հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին կարողանում ենք ներկայացնել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու կորպորատիվ կառավարման մշակույթը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: