Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի բնակարանների գներն ու փոփոխությունը՝ ըստ վարչական շրջանների

Վերադարձ լուրերի բաժին

19:33 , 06 Հունվար 2017

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2016 թվականի նոյեմբերին կազմել են 275105 դրամ՝ 1քմ-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Մեկ տարվա կտրվածքով՝ 2015 թվականի նոյեմբերի համեմատ, երևանյան բնակարանների միջին գները 1քմ-ի հաշվարկով թանկացել են 645 դրամով կամ 0.24%-ով։

Ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են, որտեղ 1քմ-ի միջին գինը 428250 դրամ է։ Կենտրոնին հաջորդում են Արաբկիրը (357350 դրամ), Քանաքեռ-Զեյթունը (283350 դրամ) և Դավթաշենը (277000 դրամ)։

Ամենաէժան բնակարանները Նուբարաշեն վարչական շրջանում են՝ 1քմ-ի միջին գինը 157600 դրամ է։

Նշենք նաև, որ 2015 թվականի նոյեմբերի համեմատ թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակարանների միջին գները։ Ամենից շատ՝ 1100 դրամով, թանկացել են Աջափնյակ վարչական շրջանի բնակարանները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018թ. ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը կարող է արգելվել. Նախագիծը պատրաստ է

Քննարկման է դրվել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է