Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի բնակարանների գներն ու դրանց փոփոխությունը՝ ըստ վարչական շրջանների

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի տվյալները՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածի համար։

Մենք առանձնացրել ենք Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն՝ ըստ վարչական շրջանների՝ 2019 թվականի մայիս և 2020 թվականի մայիս և հունիս ամիսների համար։

b4b.am

Աղյուսակը հպանցիկ աչքի անցկացնելով՝ միանգամից կարող եք նկատել, որ մայիսի համեմատ՝ այս տարվա հունիսին բոլոր վարչական շրջաններում բնակարանների միջին գները նվազել են։ Սակայն նվազումը մեծ չէ՝ միջինում 1%:

Մյուս կողմից, եթե համեմատում ենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ, ապա բնակարանների գները բոլոր վարչական շրջաններում պահպանվում են միջինում 10% ավելի բարձր մակարդակի վրա։

Ըստ վիճակագրական կոմիտեի, ամենաթանկը Կենտրոնի բնակարաններն են (1քմ-ը՝ միջինում 662 հազար դրամ), որին հաջորդում են Արաբկիրը (1քմ-ը՝ միջինում 460 հազար դրամ) և Դավթաշենը (1քմ-ը՝ միջինում 340 հազար դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: