Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի բնակարանների գները՝ ըստ վարչական շրջանների

Վերադարձ լուրերի բաժին

19:39 , 04 Հուլիս 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի մայիսին  Երևանի ամենաթանկը եղել են Կենտրոն վարչական շրջանի բնակարանները։ 1քմ-ի միջին գինը կազմել է 450 հազար դրամ։

Կենտրոնին հաջորդում են Արաբկիրը (340 հազար դրամ), Քանաքեռ-Զեյթունը (268 հազար դրամ) և Դավթաշենը (250 հազար դրամ)։

Ամենէժան բնակարանները Նուբարաշենում են՝ 1քմ-ը՝ 156 հազար դրամ։

Նշենք, որ անշարժ գույքի գների վիճակագրությունը բավականին տարօրինակ է։ Վերջին 4 տարիների կտրվածքով ներկայացված գները (միջին՝ 1 քմի հաշվարկով) գրեթե փոփոխություն չեն կրել։ Երևանյան անշարժ գույքի գների չեն ազդել ո՛չ 2014 թվականի դեկտեմբերի դրամի կտրուկ արժեզրկումը, ո՛չ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, ո՛չ հուլիսյան դեպքերը և ո՛չ էլ կառավարության փոփոխությունը։

Իսկ այս տարվա առաջին ամիսներին, հատկապես՝ ապրիլ-մայիսին, Երևանի բնակարանների գները բոլոր վարչական շրջաններում զգալիորեն նվազել են։ Եթե 2017 թվականի մայիսը համեմատենք 2016 թվականի մայիսի հետ, ապա Երևանի բոլոր վարչական շրջաններում (բացառությամբ Կենտրոնի) բնակարաններն էժանացել են։ Ամենից շատ՝ 9.8%-ով էժանացել են Աջափնյակի բնակարանները, ամենից քիչ՝ 0.8%-ով, Նուբարաշենի։

Բացառություն է միայն Կենտրոնը։ Այստեղ արդեն 4 տարի շարունակ 1քմ-ի միջին գինը պահպանվում էր 428 հազար դրամի վրա։ Ապրիլին գները մի թեթև՝ 1000 դրամով նվազել են, իսկ մայիսին կտրուկ աճել՝ հասնելով 450 հազար դրամի։

Չի բացառվում, որ այս տատանումն իրականում տեխնիկական պատճառ ունի, և ներկայացվող վիճակագրությունը ճշգրտվում է։ Սակայն այդ մասին որևէ պարզաբանում դեռ չի հնչել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Նախագահին զեկուցվել է, որ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար