Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի բյուջեն կներկայացվի հանրային քննարկման

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

22:41 , 03 Նոյեմբեր 2016

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քննարկվել է «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի», ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու վերբերյալ հարցը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերը և առանձնացրել հիմնական շեշտադրումները:

«2017 թվականին, ըստ էության, եզրափակվում է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, ինչից ելնելով շեշտադրվել են այն ծրագրերը, որոնք հնարավորություն կտան 2014-2017 թվականների ծրագիրը համարելու կատարված: Պահպանելով վարչական շրջանների զարգացման համաչափության սկզբունքը՝ հիմնական շեշտադրումները կկատարվեն շրջանցիկ ճանապարհների կառուցման, բնակելի ֆոնդի պահպանման, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և էներգախնայողության, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման ու մի շարք այլ ուղղություններով», – ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները հանդես են եկել նախագծերի իրենց մոտեցումներով ու առաջարկներով: Օրակարգում ներառված 3 նախագծերը, խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ, կներկայացվեն հանրային քննարկման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ