Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի բանուկ հատվածներից մեկում գործարկվել է Կոնվերս Բանկի «Արշակունյաց» մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

23:23 , 19 Հուլիս 2019

Երևանում գործարկվել է Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը: Այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում, մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների հարևանությամբ:

DSC_6661

«Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը»,-ասել են Բանկում:

Նորաբաց, տեխնիկապես համալրված «Արշակունյաց» մասնաճյուղում հաճախորդներին մատուցվելու են համապարփակ բանկային ծառայություններ, հաճախորդները հնարավորություն ունեն նաև գործարքներ կատարել բանկոմատով և վճարային տերմինալով: Հաճախորդներին հասանելի կլնի նաև անհատական պահատուփերի ծառայությունը:

DSC_6566

Մասնաճյուղի հաճախորդների համար նախատեսված է նաև անվճար ավտոկայանատեղի:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից ուրբաթ 9.30-ից 17.00, իսկ շաբաթ օրը՝ 10.00-ից 14.30-ը:

«Բանկը հետևողական է մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Այս տարի՝ վերանորոգումից հետո, արդեն վերաբացվել է Բանկի «Կենտրոնական» մասնաճյուղը: Աշխատանքներ են տարվում Երևանում և մարզերում նոր մասնաճյուղերի բացման կամ դրանց պայմանների բարելավման ուղղությամբ»,- ասել են Կոնվերս Բանկում:

DSC_6564

Ներկայում Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում Բանկը ներկայացված է 36 մասնաճյուղով: Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/branches/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: