Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի ամենահին տաքսին մտնում է online

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 03 Մայիս 2017

Հայաստանում մի ժամանակ բավականին մոդայիկ էր դարձել տաքսի ծառայություններ բացելը՝ ամենատարբեր անուններով։ Հետո այդ բիզնեսը սկսեց վերանալ՝ ինչպես անհատ վարորդների ավելացման պատճառով, իսկ ավելի ուշ նաև՝ օնլայն տաքսի ծառայությունների (gg, MobiTaxi, Yandex) մուտքով պայմանավորված։

Սակայն ամենահին և ամենախոշոր տաքսի-ծառայությունը՝ Ani Plus-ը, ոչ միայն մնաց շուկայում, այլ այսօր հավակնում է լուրջ մրցակից դառնալ օնլայն ծառայություններին։

Շուկայում, ինչպես արդեն նշեցինք, արդեն գործում են մի քանի օնլայն տաքսիներ։ Ո՞րն է լինելու Ani Plus-ի գլխավոր առավելությունը օնլայն տիրույթում։ Ընկերության տնօրեն Արթուր Սարգսյանը ասում է՝ ամենակարևոր առավելությունը իրենց փորձն է։ Թեպետ այսօր հիմնական աշխատանք չունեցող մարդկանց մի զգալի մասը սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում, իրականում՝ տաքսին հեշտ գործ չէ։

Օրինակ, Լոնդոնի հայտնի քեբերի վարորդները 2 տարի սովորում են, հետո քննություն հանձնում՝ ոչ միայն ճանապարհային երթևեկության ու մասնագիտության հետ կապված, այլև՝ քաղաքի պատմությունից, հոգեբանությունից և այլն, նոր միայն իրավունք ստանում նստել տաքսու ղեկին։ Այսինքն՝ տաքսու վարորդը պետք է ոչ միայն մեքենայից լավ գլուխ հանի, այլ նաև կարողանա պատշաճ ձևով ներկայացնել իր քաղաքը, լինի լավ հոգեբան՝ ուղևորների հետ նորմալ աշխատելու համար և այլն։ Արթուր Սարգսյանն ասում է, որ 14 տարվա ընթացքում իրենք այդ առումով բավականին փորձ և գիտելիքներ են կուտակել, ինչը ամենակարևոր մրցակցային առավելությունն է։

Այժմ, ինչպես նշեցինք, Ani Plus տաքսին հասանելի է նաև օնլայն։ Արդեն հնարավոր է ներբեռնել Ani Plus հավելվածը՝ ինչպես iOs, այնպես էլ Android համակարգերի համար։

Սա նշանակում է, որ Ani Plus-ի սեփական ավտոպարկին արդեն գումարվում են մեծ թվով անհատ վարորդներ։ Ընկերության տնօրենն ասում է, որ իրենց ծառայության հետ աշխատել ցանկացող վարորդների թիվը բավականին մեծ է եղել, սակայն խիստ ընտրություն է կատարվել։ Նախ, բացառվել է հնամաշ ու տեխնիկապես վատ վիճակում գտնվող մեքենաների ներգրավումը։ Բացի այդ, յուրաքանչյուր վարորդի հետ մանրամասն հարցազրույց է անցկացվել՝ պարզելու համար նրա խառնվածքը, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, լեզուների իմացությունն ու անգամ երաժշտական ճաշակը։

Բնականաբար, ամենակարևոր հարցը ուղևորի համար գներն են։ Ani Plus  տաքսու մինիմալ սակագինը մինչև 4 կմ-ի համար 600 դրամ է։ 4.1-ից սկսած՝ հաշվիչը սկսում է աշխատել և յուրաքանչյուր կմ-ի համար գանձվում է 100 դրամ (ինչպես Երևանում, այնպես էլ՝ Երևանից դուրս)։

Այլ առավելություններից՝ Ani Plus-ի տնօրենը նշում է, որ ուղևորը կարող է ընտրել՝ ինչ մեքենա է ցանկանում՝ մգեցված ապակիներով, ծխողների համար նախատեսված կամ ոչ, և այլն։ Բոլոր մեքենաներում գործում է անվճար գերարագ wi-fi ինտերնետ։

Հավելվածից օգտվող ուղևորը ճամփորդության ընթացքում կարիք չունի նայել մեքենայի հաշվիչին, քանի որ նա իր սմարթֆոնի տեսնում է նույն հաշվիչը, ինչ վարորդը։

Ani Plus-ի հավելվածը թույլ է տալիս նախնական պատվեր կատարել՝ այսինքն, նշել, թե տաքսին որ ժամին երևա։ Օգտատերը հավելավածում տեսնում է ոչ միայն մոտեցող վարորդի տվյալները (անուն ազգանունը), այլ նաև վարորդի լուսանկարը։

Ani Plus-ի հավելվածը բացի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից աշխատում է նաև պարսկերենով, ինչը չափազանց հարմար է մեր երկիր ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար։

Առաջիկայում կներդրվի նաև անկանխիկ վճարման հնարավորությունը։ Այսինքն՝ օգտատերը կարող է տաքսի պատվիրել իր ընկերոջ կամ բարեկամի համար, օնլայն վճարել, օնլայն հետևել՝ երբ տաքսին ժամանեց, երբ տեղ հասավ, և վերջում գնահատել։

Ընկերության տնօրենը մի քանի հետաքրքիր նորույթների մասին նույնպես պատմեց, սակայն խնդրեց այդ մասին առայժմ չգրել. ուզում են, որ դա ուղևորների համար հաճելի անակնկալ լինի։ «Ընդամենը ասեմ, որ մեր կարգախոսի պես՝ պլյուսները դեռ առջևում են», – ասաց նա։

Իսկ ինչպե՞ս են մրցակցելու արդեն շուկայում որոշակի դիրք գրաված օնլայն տաքսի-ծառայությունների հետ։ «Հաճույքով», -ասում է Ani Plus-ի տնօրենը։ Նա հիշեցրեց, որ սրանից որոշ ժամանակ առաջ, երբ շուկա էր մտնում Yandex-ը, բոլորն անհանգստացած էին՝ բացի իրենցից։ «Մենք այն ժամանակ էլ, հիմա էլ համոզված ենք՝ մրցակցությունը լավ բան է, դրանից շահում է ոչ միայն ուղևորը, այլ նաև մենք, որովհետև ստիպված ենք լինում տեղում չմնալ և անընդհատ կատարելագործվել։ Այդ առումով մենք անհանգստանալու բան չունենք, քանի որ վստահ ենք մեր որակի, փորձի և գիտելիքների վրա։ Կարճ ժամանակ անց դուք էլ դրանում կհամոզվեք», – ասում է նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։