Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանը ներառվել է ստարտափների զարգացման համար լավագույն քաղաքների ցուցակում

Վերադարձ լուրերի բաժին

10:57 , 07 Մարտ 2019

Բիզնես առաջնորդները Հայաստանը սկսել են ճանաչել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների կենտրոն, որի շնորհիվ Հայաստանում արագորեն աճում է ստարտափների մշակույթը: b4b.am-ը հայտնում է, որ այս մասին գրում է ստարտափների և ինովացիոն նորույթների մասնագիտացած դանիական Valuer հարթակը: Այն կազմել է ամբողջ աշխարհում ամենահաջողակ ստարտափներ ունեցող 25 քաղաքների ցուցակ: Այնտեղ Երևանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

«Երկրում, որն իրեն անվանում է «Սիլիկոնյան լեռներ», ծրագրային ապահովման ոլորտում մասնագիտացած ստարտափների թիվը 2015-2017 թվականների ընթացքում չորս անգամ աճել է՝ հասնելով մոտ 280-ի: Կառավարությունն օրենսդրական կարգավորումներով նպաստում է այս շուկայի հետագա աճին՝ ստարտափների համար առաջարկելով 5 տարով հարկերից ազատում և Երևանում ստեղծելով երկու ազատ տնտեսական գոտի, որտեղ տեխնոլոգիական ստարտափները կարող են գործել առանց ԱԱՀ, տարածքի, եկամտահարկեր վճարելու կամ արտահանման մաքսատուրքի»,- նշում է Valuer-ը՝ ընդգծելով, որ Հայաստանում արվող այս բարեփոխումների շնորհիվ տեխնոլոգիական ինդուստրիան տարեկան 20 տոկոսանոց աճ է գրանցում, ինչը մեծ թիվ է Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի համեմատությամբ:

Valuer-ը գրում է նաև Հայաստանում խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից կրթական ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նշելով, որ այս բոլոր ցուցանիշների շնորհիվ Երևանում ստարտափների մշակույթը շարունակելու է զարգանալ: Valuer-ի ցուցակի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրել են Վարշավան (Լեհաստան), Տալլինը (Էստոնիա), Լյուբլյանան (Սլովենիա), Պորտլենդը (ԱՄՆ) և Ռիգան (Լատվիա): Ավելի վաղ ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում Երևանը ներառել էր բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: