Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանը կյանքի որակով առաջ է Բաքվից ու Թբիլիսիից` Mercer –ի վարկանիշ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:15 , 14 Մարտ 2019

Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշը ըստ կյանքի որակի: b4b.am-ի տվյալով՝ վարկանիշում Հայաստանի մայրաքաղաք Երևանն առաջ է անցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից: Վարկանիշում Երևանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը: Թբիլիսին 187-րդ հորիզոնականում է, իսկ Բաքուն՝ 195: Հայաստանի հարավային հարևան Իրանի մայրաքաղաք Թեհրանը 199-րդ հորիզոնականում է:

Վարկանիշը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ հորիզոնականում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն է, երրորդում՝ Կանադայի Վանկուվեր քաղաքը: Տասնյակում են նաև Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը: Կյանքի որակով վատագույն քաղաքը Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:

Վարկանիշը կազմելու համար Mercer միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, կրթությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։