Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանը զբոսաշրջային «զիլ» ուղղությունների ցուցակում է

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 05 Փետրվար 2020

National Geographic-ը խորհուրդ է տալիս արդեն սկսել մշակել տարվա ընթացքում ճանապարհորդելու ուղղությունները: Այն իր «Զիլ ցուցակում» ներառել է 20 ամենահետաքրքիր վայրերը. Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանցից մեկն է:

«Զիլ ցուցակում» (Cool List) ներառված են ինչպես քաղաքներ, այնպես էլ պետություններ՝ Նամիբիայից Վիետնամ, Երևանից Լոս Անջելես: «Նոր չվերթներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն մշտական բնակեցված քաղաքներից մեկըգրում է National Geographic-ն ու պատմում եվրոպական ամենամեծ լոուքոսթերների՝ «Ryanair»-ի և «Wizz Air»-ի՝ Հայաստան մուտքի մասին:

Այն հիշեցնում է, որ դեպի Երևան տուր-փաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները՝ հիմնականում կենտրոնանալով ոչ միայն Երևանի հարուստ պատմական անցյալի, այլ առանձնահատուկ խոհանոցի ու գինու հազարամյա ավանդույթների վրա, կապիտալի վերածելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը: Cool List-ում ներառված են նաև Ստորին Կալիֆորնիան (Բաջա Կալիֆորնիա`Մեքսիկա), Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ:

Արմենպրես

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։