Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանակենտրոն տնտեսության տխուր պատկերը

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 06 Փետրվար 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն առաջին անգամ հրապարակել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բացվածքը՝ ըստ Երևանի և մարզերի։

2017 թվականի արդյունքները դեռ չկան, հաշվարկն էլ փորձնական է, սակայն երևան է հանում տարածքային կենտրոնացվածության տխուր պատկերը։

Այսպես, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 5 տրլն 79.9 մլրդ դրամ, որի 58.3%-ը (2.7 տրլն դրամից ավելի) բաժին է ընկնում Երևանին։ Այսինքն, մայրաքաղաքում ավելի շատ արդյունք է արտադրվում, քան 10 մարզերում միասին վերցրած։

Մարզերի շարքում առաջատարը Արարատի մարզն է՝ 331.7 մլրդ դրամ ՀՆԱ, վերջին տեղում՝ Վայոց ձորը՝ 68.6 մլրդ դրամ (տես գլխավոր նկարը):

Ընդ որում, եթե չեզոքացնում ենք բնակչութան թվաքանակի գործոնը, խզումը կրկին հսկայական է։ 2016 թվականին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հանրապետության մասշտաբով կազմել է 1 678 637 դրամ, իսկ Երևանում՝ 2 756 301 դրամ։ Մայրաքաղաքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 3.5-4 անգամ գերազանցում է Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերին։

GDP-MARZES-2

Սա նշանակում է, որ որ տնտեսության մեջ ստեղծված արդյունքը անհավասարաչափ է բաշխվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլև բնակավայրերի միջև։ Ստեղծված հավելյալ արժեքը կուտակվում է հիմնականում մայրաքաղաքում՝ հիմնականում մի խումբ մարդկանց մոտ։

Շատ ավելի մտահոգիչ է, որ 2015-ի համեմատ կենտրոնացվածությունը խորացել է։ 2015 թվականին Երևանին բաժին էր ընկնում ՀՆԱ-ի 53.3%-ը, 2016-ին՝ 58.3%-ը։ Այսինքն, տարածքային համաչափ աճի մասին ելույթներին զուգահեռ՝ գործնականում տեղի է ունեցել հակառակը. Հայաստանը նման տեմպերով շարունակելու դեպքում բոլոր շանսերն ունի քաղաք-պետություն դառնալու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հունվարյան տնտեսական ցուցանիշները. Ինչ կհետևի տպավորիչ մեկնարկին

Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: