Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի հարցով Հայաստանը դիմելու ԵԱՏՄ-ին

Վերադարձ լուրերի բաժին

17:22 , 16 Սեպտեմբեր 2019

Հայաստանը այս պահի դրությամբ չի պատրաստվում դիմել ԵԱՏՄ-ին՝ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարացնելու առաջարկով: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է դիմել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետի երկարացման առաջարկով:

«Եթե խոսքը ավտոմեքենաների մասին է, ապա՝ ոչ: Դեռ ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ժամանակից էի ասում, որ անընդհատ հետաձգելն այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէ: Մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք և աշխատենք զարգացման վրա՝ մեր արդյունավետության բարձրացման շնորհիվ»,-ասաց վարչապետ ու հավելեց, որ այս պահի դրությամբ այդպիսի ծրագրեր չկան:

Փաշինյանը նշեց՝ գնային առումով ժամանակին ունեցած մտահոգությունները շատ դեպքերում արդեն հաղթահարվել են՝ միայն մենաշնորհների վերացման արդյունքում: Նա նկատեց՝ հարկային օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ են կատարում, որ տնտեսավարողների համար առավել նպաստավոր աշխատանքի պայմաններ ստեղծվեն: «Գները երբ են աճում. երբ մարդիկ տեսնում կամ զգում են, որ գներն աճում են և այդպես կիսախուճապահար սկսում են գնումներ անել, որ իրենց գումարը հանկարծ չկորի: Այսօր երևում է, որ ժողովուրդը կառավարության վարած քաղաքականության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա հինգ տարվա կտրվածքով գնաճային ռիսկեր չի տեսնում: Իսկ սա իր հերթին օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակի վրա»,-ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։