Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկրագնդի բնակչության ամենահարուստ 1%-ին է պատկանում համաշխարհային հարստության կեսից ավելին. Oxfam

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:13 , 23 Հունվար 2018

Oxfam-ը հրապարակել է հերթական զեկույցը՝ աշխարհի մասշտաբով գույքային շերտավորման մասին։ Զեկույցից հետևում է, որ կորպորացիաների ղեկավարներն ավելի հարուստ են դարձել, իսկ աշխատավորներն ու գյուղացիներն աղքատացել են։

Oxfam-ի զեկույցում, որը հրապարակվել է Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկին ընդառաջ, նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարվա ընթացքում աճել է, և այժմ Երկրագնդի բնակչության ընդամենը 1%-ին է պատկանում աշխարհի բոլոր հարստությունների կեսից ավելին։ Իսկ ամենաաղքատ 3.7 մլրդ մարդկանց կարողությունը մնացել է անփոփոխ։

2017 թվականի կեսին՝ 2016 թվականի կեսի համեմատ, համաշխարհային ընդհանուր հարստությունն աճել է 9.3 տրիլիոն դոլարով։ Այդ 9.3 տրիլիոնի 82%-ը բաժին է հասել բնակչության ամենահարուստ 1% խավին (Oxfam-ն այս հաշվարկներն արել է՝ հիմնվելով Credit Suisse — Global Wealth Databook ամենամյա զեկույցի տվյալների վրա):
Արդյունքում, աշխարհի ամենահարուստ մարդկանց բաժին ընկնող հարստության կշիռը 2016 թվականի 49%-ից 2017 թվականին հասել է 50.1%-ի։ 2000 թվականին այդ ցուցանիշը 45% էր։

Մյուս ծայրահեղությունն այն է, որ աշխարհի բնակչության աղքատ կեսին բաժին է ընկնում համաշխարհային հարստության 1%-ից քիչը։ Իսկ ավելի ճիշտ՝ 0.5%-ը, եթե հանենք նրանց զուտ պարտքերը։

Միլիարդատերերի հարստությունն աճում է

Oxfam-ն առանձին վերլուծել է Forbes-ի ցանկերում գրանցված միլիարդատերերի հարստության դինամիկան։ 2017 թվականին միլիարդատերերի թիվն աճել է 233-ով (ռեկորդային աճ)՝ հասնելով 2043 մարդու։ Նրանցից 90%-ը տղամարդիկ են։

2017 թվականի մարտի դրությամբ Forbes-ի ցանկում տեղ գտած միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2016 թվականի մարտի համեմատ աճել է 762.5 մլրդ դոլարով։ Այդ գումարը կբավականացներ աշխարհի մասշտաբով աղքատությունը 7 անգամ չեզոքացնելու համար (ըստ հաշվարկների, աշխարհում 846 մլն մարդ ապրում է աղքատության գծից ցածր, և նրանց եկամուտները աղքատության գծին հավասարեցնելու համար կպահանջվեր 107 մլրդ դոլար):

Oxfam-ը նշում է, որ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2010 թվականից ի վեր աճել է տարեկան 13%-ով։ Դա 6 անգամ ավելի արագ է, քան շարքային աշխատողների և ծառայողների եկամուտների աճը։

«Միլիարդատերերի թվի ավելացումը նշանակում է ոչ թե տնտեսական աճ, այլ հակառակը՝ համակարգի ձախողում։ Նրանք, ովքեր հագուստ են կարում, հեռախոսներ են հավաքում կամ սնունդ պատրաստում, շահագործվում են՝ էժան ապրանքների անընդհատ հոսք ապահովելու և խոշոր կորպորացիաների շահույթները մեծացնելու համար»,- ասել է Oxfam-ի գործադիր տնօրեն Վիննի Բյանիման։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սկզբին Oxfam-ը զեկույց էր հրապարակել՝ նշելով, որ աշխարհի 8 ամենահարուստ մարդկանց կապիտալը հավասարվել է մոլորակի 3.6 մլրդ ամենաաղքատ բնակիչների կարողությանը՝ 426 մլրդ դոլար։ Այդ 8 ամենահարուստներն են Բիլ Գեյթսը (75 մլրդ դոլար), Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար), Ուորրեն Բաֆֆեթը (60.8 մլրդ դոլար), Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Ջեֆֆ Բեզոսը (45.2 մլրդ դոլար), Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ դոլար), Լարրի Էլլիսոնը (43.6 մլրդ դոլար) և Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար):

Սրանք մեկ տարի առաջվա տվյալներն են։

Այժմ կազմակերպությունը վերանայել է հաշվարկները։ Եթե 2016 թվականին 61 միլիարդատերեր ունեին նույնքան կարողություն, որքան բնակչության աղքատ կեսը, ապա 2017-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 42 միլիարդատեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։