Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկրաբանն Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

20:39 , 17 Օգոստոս 2019

Երկրաբան Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մալխասյանը նշել է, որ հանքի վերաբերյալ բոլոր արծարծվող խնդիրները բացարձակ շինծու են։ Նա շեշտել է, որ «Լիդիան Արմենիա»-ն բավականին օրինակելի և միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցում է ցուցաբերում հանքավայրի շահագործման առումով։

«Խոսում են Սևանի ավազանի և Ջերմուկի վերաբերյալ և կարող եմ ասել, որ այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք ավելի վտանգավոր են և անտեսվում են»,- նշել է Մալխասյանը և հավելեց, որ ավելի վտանգավոր են օրինակ՝ Զոդի հանքավայրը, Արփա-Սևան թունելի մի զգալի հատվածը, որտեղ թթվային դրենաժներ են առաջանում։ Նրա խոսքով՝ Արփա-Սևանով թափվող ջրերն իրենց մեջ պարունակում են թթվայնություն։

«Ամուլսարի հանքավայրում տեխնիկապես ամեն ինչ այնպես է կահավորված, որ ոչ մի կաթիլ չի գնա Արփա-Սևան»,- վստահեցրել է փորձագետը։ Մալխասյանը նաև նշել է, որ Ամուլսարի շահագործումը կարևոր է նրանով, որ Գորայքի, Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Սարավանդի բնակչության համար ապահովվում են աշխատատեղեր։

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters

Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%: