Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկու նոր ներդրումային ծրագիր ստացավ հարկային արտոնություն

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 13 Մարտ 2020

Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին: Ըստ որոշման հիմնավորման՝ գործադիրը բավարարեց ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության ներմուծած ապրանքներն օգտագործվելու են թիթեղյա տարաների և պտուտակավոր կափարիչների արտադրության համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման ու շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Առկա է 19 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ:Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Կառավարությունը բավարարեց նաև «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության հայտը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում՝ թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստվարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար և 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 170 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 240 000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։