Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկու ներդրումային ծրագիր ստացավ արտոնություն

Վերադարձ լուրերի բաժին

21:09 , 14 Մայիս 2020

Գործադիրի որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը 2019 թ տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաև նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով և 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020 թ-ի երրորդ եռամսյակում և ավարտին կհասնի 2022թ-ին՝ խնձորի բերքի աճին համապատասխան: Ծրագրի շրջանակում կատարվել է մոտ 550 մլն դրամի ներդրում։ Նախատեսվում է կատարել ևս 950 մլն դրամի ներդրում։ Ներկայում առկա է 240 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-ը՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարությունը բավարարել է «Նանման»ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 155 մլն դրամի ներդրում: Ներկայում առկա է 22 աշխատատեղ, կստեղծվի ևս 3-ը՝ 105,000 դրամ միջին աշխատավարձով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: