Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկդարյա պատմության մեջ առաջին անգամ շվեյցարական ժամացույցների բրենդը կսկսի օնլայն վաճառք իրականացնել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:08 , 11 Փետրվար 2017

Շվեյցարական Vacheron Constantin ժամացույցների ընկերությունը կսկսի իր 262-ամյա պատմության մեջ առաջին անգամ իրականացնել օնլայն վաճառքներ, գրում է Business Of Fashion-ը: Այդկերպ, ժամացույցներ արտադրողը հույս ունի ներգրավել ավելի երիտասարդ գնորդների:

Vacheron Constantin-ը մշակել է ժամացույցների սահմանափակ շարք նյույորքյան պրոֆիլային Hodinkee կայքի հետ համատեղ:
Մեկ մոդելի արժեքը կազմում է 45 հազար դոլար: Ինչպես հայտարարել են շվեյցարական ընկերությունից, իրենց համար դա առաջին նման համագործակցությունն է:

Շվեյցարացի ժամագործներն ավելի ակտիվորեն են սկսում զբաղվել էլեկտրոնային կոմերցիայով: Օրինակ՝ IWC Schaffhausen բրենդի օնլայն դեբյուտը կայացել է 2016թ.:
Ե՛վ Vacheron Constantin-ը, և՛ IWC Schaffhausen-ը պատկանում են հոլդինգային Richemont ընկերությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։