Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկար սպասված շնորհանդես. Apple-ը ներկայացել է իր նորույթները (լուսանկարներ, տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:13 , 06 Հունիս 2017

WWDC 2017 համաժողովի ընթացքում Apple կորպորացիան ներկայացրել է նոր սարքեր:

Նոր iPad Pro-ն, որն ունի 10.5 դյույմ անկյունագծով էկրան և ավելի փոքր կողային շրջանակներ, ստացել է վեցմխոցանի A10X պրոցեսոր:
Այն ունի նաև 12-մեգապիքսելանոց տեսախցիկ՝ օպտիկական կայունությամբ: Գները տատանվում են 649-949 դոլարի սահմաններում:
Նշվում է, որ պլանշետի վաճառքները սկսվելու են հաջորդ շաբաթ, սակայն արդեն հասանելի են պատվերները:

apple-ipad

iMac մոնոբլոկները ստացել են որոշակի բարելավումներ՝ 7-րդ սերնդի Intel Core պրոցեսորներ, նոր գրաֆիկա, մինչև 64 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Ամենահասարակ նորացված iMac-ը կարժենա՝ սկսած 1100 դոլարից: Սարքի վաճառքն սկսվել է հենց շնորհանդեսի օրը:

Ներկայացվել է նաև նոր iMac Pro մոնոբլոկը, որը հագեցած է Intel Xeon-ի 8-, 10- և 18- միջուկային պրոցեսորներով, ինչպես նաև դիսկրետային Radeon Vega գրաֆիկայով, որն ունի մինչև 128 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:
Համակարգչի գները սկսվում են 5000 դոլարից, դրանց վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին:

«Այն լինելու է ամենագեղեցիկ և ակնհայտորեն ամենահզոր iMac-ը, որը մենք երբևէ ստեղծել են և իսկապես ամենահզոր Mac համակարգիչը»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջոն Տերնուսը՝ ներկայացնելով նորույթը: Նա ընդգծել է, որ համակարգիչը ստեղծողներին հաջողվել է համադրել «անհավանական հզոր» համակարգիչն ու iMac Retina 5K- դիզայնը, որն ունի 27 դյույմ անկյունագիծ:

aaple1

apple-macbook

Համաժողովում Apple-ը ներկայացրել է նաև բազմաֆունկցիոնալ HomePod երաժշտական բարձրախոսը:
«Այնպես, ինչպես iPod-ը երաժշտական հեղափոխություն կատարեց մեր գրպանում, այնպես էլ HomePod-ը այն կիրականացնի մեր տներում»,- հայտարարել են ընկերությունից:

Նոր սարքն ունի 17.5 սմ բարձրություն, այն երաժշտական բարձրախոս է, որը ձայնը կարողանում է հարմարեցնել շինության պայմաններին և հագեցած է А8 պրոցեսորով: Նորույթը 349 դոլարվ կարելի է գնել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում արդեն 2017թ. դեկտոմբերին, մյուս երկրներում վաճառքը կկատարվի արդեն 2018թ.:

apple-hompod

WWDC-ում Apple-ը ներկայացրել է նոր գործառնական համակարգ բջջային սարքերի համար՝ iOS 11-ը: Այն օգտատերերին հասանելի կլինի միայն այս աշնանը ու թույլ կտա դրամական միջոցներ փոխանցել մեսենջերի միջոցով, հեշտ ղեկավարել ֆայլերն ու տեղ խնայել սկավառակում, իսկ Siri-ն կկարողանա ձայնային արտահայտությունները ավելի մեծ թվով լեզուներով փոխադրել: Դրանից բացի, Siri-ն սովորել է կարդալ էկրանի տեքստը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները