Invalid username or password
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյբուքի էջում ներկայացրել է արտակարգ դրության նոր կանոնները: b4b.am-ը դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: Տիգրան Ավինյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։
📌Մասնավորապես՝
✅Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
✅ Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:
✅Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
✅ Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
✅ Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
✅Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
✅Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:
📌Կանոններ
✅Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
✅Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
✅Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:
Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf »:
Դիտումներ 519
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: