Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկաստիճան, թե՞ համահարթ հարկման համակարգ․ կառավարությունն ամփոփ ներկայացնում է երկու տարբերակների առավելություններն ու թերությունները

Վերադարձ լուրերի բաժին

09:59 , 07 Սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով երեկ մի փոքր բացեց Հարկային օրենսգրքի հնարավոր փոփոխությունների փակագծերը և նշեց, որ, մասնավորապես, եկամտային հարկի մասով առաջարկվում է երկու տարբերակ՝ համահարթ 23% եկամտային հարկ և երկաստիճան համակարգ։ «Կարծում ենք, որ գործող հարկային համակարգը վատն է, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը», – ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր գործող օրենսդրությամբ՝ ունենք եկամտային հարկի եռաստիճան համակարգ։ Այն է՝

Մինչև 150 հազար դրամ՝ 23%,

150 001 դրամից մինչև 2 մլն դրամ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը,

2 000 001 դրամից ավելի՝ 552 500 դրամ՝ գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը։

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է վարչապետի մտքերը և ներկայացրել յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները։

* * *

Երկաստիճան, թե՞ համահարթ հարկման համակարգ․

Մի քանի առաջարկ կա․

1․ Առաջարկում ենք հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ, սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով։

2․ Կամ, առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ + դիվիդենտի հարկ։ Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ։

ԱՌԱՋԻՆ տարբերակի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս պարագայում որոշակի չափով կավելանան մինչև 250 հազար դրամ աշխատավրձ ստացողների եկամուտները։

Երկաստիճան համակարգը ըստ էության շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը, որովհետև եթե ունենք երկու սանդղակ և դրանից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները էլի կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարելու համար, որ պակաս հարկվեն։

ԵՐԿՐՈՐԴ տարբերակի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1․ Բոլոր պոտենցիալ ներդրողների առաջին հարցը հետևյալն է՝ արդյոք ձեզ մոտ գոյություն ունի եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակ։ Եվ սա պոտենցիալ ներդրողների համար բավական կարևոր հարց է։

2․ Հարկային համակարգի պարզություն։

3․ Այս տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։

4․ Մենք համարում ենք, որ եկամտային հարկի փոփոխությունը լավ կլինի շարունակվի։Եթե գանք ընդհանուր համաձայնության, ըստ էության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի։

Ամենակարևոր թերությունը, որը կարժանանա քննադատության, այն է, որ համահարթ համակարագից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ