Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով վարկերի տոկոսադրույքը կնվազի

Վերադարձ լուրերի բաժին

16:07 , 07 Մարտ 2019

Հայաստանում բարելավվում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց փոփոխությունները և նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել են երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

B4b.am-ի փոխանցմամբ, Ղազարյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան նախկին 9,5 տոկոսի փոխարեն 7,5 % տոկոսադրույքով բնակարան ձեռք բերել: Բնակարանի արժեքն է բարձրացել, և երիտասարդ ընտանիքն ապահովագրական գործիքի համադրմամբ առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից, կարող է ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարան, արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Վարչապետն արձանագրեց. «Ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմանափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայաստանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը:

Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն՝ ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը՝ քսան, և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը, կարծում եմ՝ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ նախնական հաշվարկներով՝ հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ»,-կատակեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: