Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երեք տասնամյակ՝ նկուղում

Վերադարձ լուրերի բաժին

15:13 , 17 Սեպտեմբեր 2019

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում: Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետո՝ անհնար: Սուքիասյանների որդին՝ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներին՝ քույրերի ու ծնողների, իսկ ընտանիք կազմելուց հետո՝ կնոջ ու զավակների հետ: Նա փորձել է քայլեր ձեռնարկել, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, այդպես էլ չի հաջողել. կիսակառույցի պատերը մնացել են հին՝ քայքայված ծածկի տակ: Տեղանքին հատուկ՝ անձրևառատ ու խոնավ կլիմայի պատճառով, եղածն էլ է սկսել քարուքանդ լինել: Իսկ նկուղում ապրելը դարձել է վտանգավոր՝ ամբողջովին բորբոսի մեջ կորած պատերի պատճառով:

IMG-d79db4c34ae11661f373153e1bd47158-V

Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ, արդեն լուծվել է հին ու կաթացող տանիքի խնդիրը: Տեղատարափ անձրևներն այլևս սպառնալիք չեն ընտանիքի համար: «Եթե փորձեի միայնակ լուծել խնդիրը՝ չէի կարողանա: Իսկ աջակցության շնորհիվ, ամբողջ տանիքը փոխել ենք ընդամենը 4 օրվա ընթացքում: Ուրախ եմ, որ երեխաներս ծածկի տակ են: Հիմա գուցե զգամ, որ նորմալ կյանքով ապրում եմ»,-ասել է Արմանը:

«Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելով՝ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանք՝ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաև թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,-ասել է Արմանի մայրը՝ Գյուլփեր Սուքիասյանը: Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ, կանխվել է նաև կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:

IMG-e9f8fd9dcbd7de31252bdfae29dc3c0c-V

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաև աղետի գոտու և այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդրի մասին: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն, մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաև ներքին հարդարման խնդիրը»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ, հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: