Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանից և դեպի Երևան մառախուղի պատճառով մի շարք չվերթներ են հետաձգվել

Վերադարձ լուրերի բաժին

12:39 , 21 Դեկտեմբեր 2017

Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասել է, որ ընդհանուր առմամբ դեկտեմբերի 21-ի դրությամբ վեց չվերթ է հետաձգվել: «Եվս վեց ուշացած չվերթ իրականացվել է գիշերվա ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով, որ ուշացած չվերթները կիրականացվեն եղանակի կարգավորվելուն պես:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: