Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երեսուն տարի՝ հակառակորդի կրակոցներից վնասված վագոն-տնակում (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:45 , 17 Հոկտեմբեր 2018

Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլև հակառակորդի՝ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրին՝ հրետակոծությանը: Դրանցից ժամանակին հրաշքով է փրկվել օրորոցում պառկած մանկահասակ աղջիկը, ով հայրական տուն համարվող երկաթյա կացարանին հրաժեշտ է տվել ամուսնանալուց հետո միայն:

vagon-1

Սահմանապահ Կոթիում կրակոցների ձայնը, ցավոք սովորական է դարձել: Բեջանյանների վագոն-տնակի մետաղյա պատերին բացված բազմաթիվ անցքերն այդ ամենի լուռ վավերագրողն են եղել: Ընտանիքի մայրը՝ Նունեն, կրած ապրումների և ծանր հոգսերի դիմաց հատուցել է առողջության կորստով: Այժմ փոքր-ինչ հանգիստ է Հայաստանից դուրս բնակվող դստեր համար, բայց կարոտում է նրան: Որդիներին՝ 30-ամյա Գարիկին և գրեթե հասակակից Գուրգենին ուզում է տեսնել հոր կողքին՝ ամուր թիկունք դարձած, նոր ընտանիք կազմավորած, բայց՝ ապահով տանիքի տակ: Նրանց ամուսնության հարցն անգամ չի քննարկվում՝ պայմանների բացակայության պատճառով:

vagon-2

Բեջանյանների ապրուստի միջոցը հողագործությունն է, սակայն հակառակորդի նշանառության տակ այն ոչ միայն վտանգավոր է, այլև եկամտաբեր չէ: Տուն կառուցելու միտքն ընտանիքի հորը հանգիստ չի թողել, սակայն նրան չի հաջողվել գոնե մասամբ լուծել խնդիրը: Երազանքը մեկն է. քարե տուն ունենալը:

vagon-3 vagon-4

«Կյանքիս մեծ մասն անցել է…երկաթե վագոնում հանգիստ քնել չեմ կարողացել: Ուզում եմ, որ տղաներս չանցնեն էդ ամենի միջով և երբ ամուսնանան, մտածեն ոչ թե հոգսերի կամ երկրից հեռանալու, այլ զավակներ ունենալու և գյուղը շենացնելու մասին: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ մի բարի դուռ էլ մեզ համար կբացվի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը:

vagon-5

Բեջանյանների ընտանիքին աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով ավելի քան տասնամյա գործընկեր դարձած կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Կողմերն սկսել են քայլեր ձեռնարկել՝ մինչև տարեվերջ Բեջանյանների երազանքն իրականացնելու ուղղությամբ:

vagon-6

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]