Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ տեղացիները ձեզ սխալ են հասկանում. Մարքեթինգային 10 կոպիտ սխալներ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:29 , 28 Սեպտեմբեր 2015

Տարբեր ընկերություններ կոպիտ սխալներ են թույլ տալիս իրենց գովազդային արշավներում, երբ դուրս են գալիս միջազգային շուկաներ։ Հետևությունը մեկն է՝ անհրաժեշտ է նախապես խորը ուսումնասիրել տեղի ավանդույթներն ու լեզուն։ Languageconnections.com կայքը ներկայացնում է ձախողված գովազդային արշավների 10 վառ օրինակներ, որոնք տեղի են ունեցել լեզվական նրբությունները հաշվի չառնելու պատճառով։

 

Life Fitness

002-LF
Նկարում պատկերված է մարզական սարքավորումներ (տրենաժորներ) արտադրող Life Fitness ընկերության ֆիրմային նշանը՝ լոգոն։ Այս լոգոն ԱՄՆ-ում իրեն չարդարացրեց։ Բանն այն է, որ LF տառերը խորհրդանշող լոգոն հասկացվում էր նաև 4F: Իսկ 4F-ով ԱՄՆ-ում նշում են այն զինակոչիկներին, ովքեր պիտանի չեն զինվորական ծառայության համար։
Համաձայնեք, որ դա այնքան էլ հարմար չէ ֆիթնես սարքավորումները գովազդելու համար։

 

Orange

001-orange
1994 թվականին Orange-ը մեկնարկեց իր մարքեթինգային արշավը հետևյալ գովազդով. «Ապագան պայծառ է… ապագան նարնջագույն է» (The future’s bright…the future’s Orange): Հյուսային Իռլանդիայում այս գովազդը չաշխատեց։ Պատճառը հետևյալն էր. այս երկրում գործում է բողոքականների եղբայրություն, որը կոչվում է Orange Order և ներկայանում է նարնջագույնով։ Եվ ընկերության գովազդի ուղերձը հասկացվում էր ոչ թե իր իսկական իմաստով, այլ այսպես՝ ապագան բողոքական է։ Իսկ նման գովազդը, հասկանալի է, կաթոլիկ իռլանդացիների կողմից չէր կարող լավ ընդունվել։

 

PepsiCo Հնդկաստան

003-Pepsi

Pepsi-ի գովազդային հոլովակներից մեկում մի պատանի Pepsi է հյուրասիրում Հնդկաստանի կրիկետի ազգային հավաքականի խաղացողներին՝ հաղթանակից հետո։ Սա բացասական արձագանքի արժանացավ շատ հեռուստադիտողների կողմից։ Հայդերաբադ քաղաքի ղեկավարությունը, որտեղ ցուցադրվել էր գովազդը, դատի տվեց Pepsi-ին՝ մանկական աշխատուժի օգտագործումը քարոզելու համար։

 

Smith Crayola

004-Crayola

Binney & Smith Crayola Crayons ընկերությունը ստիպված էր փոխել իր մատիտների գույներից մի քանիսի անվանումը՝ աճող սոցիալական ճնշման տակ։ Այսպես՝ 1962 թվականին ընկերությունը «մարմնագույն» («flesh») գույնը վերանվանեց «peach» (դեղձի գույն)՝ ընդունելով, որ մարդկանց մաշկի գույները կարող են տարբեր լինել։ Իսկ 1999-ին Crayola-ն «հնդկական կարմիր”-ը («indian red») դարձրեց շագանակագույն («chestnut»)։ Ուշագրավն այն է, որ նախնական անվանման դեպքում ընկերությունը նկատի էր ունեցել ոչ թե բնիկ ամերիկացիների մաշկի գույնը, այլ Հնդկաստանից եկող պիգմենտը։ Սակայն անցյալի դասը թույլ չտվեց ռիսկի դիմել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ։

 

Gerber

005-gerber

Մանկական սնունդ արտադրող ամերիկյան Gerber հայտնի ընկերությունը դժվարությունների հանդիպեց՝ Ֆրանսիայում իր արտադրանքը գովազդելու ժամանակ։ Բանն այն է, որ gerber բառը շատ նման է ֆրանսերենի ժարգոնում օգտագործվող «փսխել» բառին։ Անվանումը և տարայի պարունակությունը հաշվիառնելով՝ սպառողները դժվարությամբ էին հավատում, որ այն կարող է օգտակար լինել երեխայի համար։ Նշենք նաև, որ այս անվանումը ձախողեց վաճառքները ոչ միայն Ֆրանսայում, այլ նաև Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում։

 

IKEA FARTFULL

006-ikea

Շվեդական IKEA կահույքագործական ընկերությունը իր կատալոգի միջոցով վաճառում էր այսպիսի աշխատանքային սեղան՝ անիվների վրա, որը կոչվում էր FARTFULL։ Շվեդերենում Fährt արմատը նշանակում է ճանապորհորդել անիվներ ունեցող տրանսպորտային միջոցի օգնությամբ։ Այնպես որ, Շվեդիայում այդ անունը լիովին տրամաբանական էր և արտահայտում էր շարժունակության վրա կատարված շեշտադրումը։ Սակայն անգլիախոսների համար,որոնք շվեդերեն կամ գերմաներեն չեն հասկանում, այդ անվանումը բավականին ծիծաղելի էր (fart անգլերենից թարգմանաբար նշանակում է գազ բաց թողնել)։

 

Intimidate ծանոթությունների ծառայություն

007-intimidate

Իսրայելում գործում է մի գովազդ՝ ծանոթությունների ծառայության մասին, որը կոչվում է «Intimidate Dating Service»։ Եբրայերենում «intimi» բառը նշանակում է ինտիմ, անձնական։ Սակայն անգլերենում Intimidate նշանակում է՝ վախեցնել, ահաբեկել։ Եվ բնականաբար, անգլիախոսներից քչերը կցանկանան օգտվել մի ծառայությունից, որտեղ ծանոթության պրոցեսը խոստանում է լինել վախեցնող։

 

Irish Mist լիկյոր

008-Irish-mist
Այս դեպքում հակառակն է՝ անգլիախոսների համար Irish Mist կոչվող իռլանդական լիկյորը գրավիչ է, իսկ Գերմանիայում՝ ոչ։ Բանն այն է, որ mist բառը գերմաներենում նշանակում է թրիք։ Ու ինչպես և կարելի էր սպասել՝ արտադրանքի վաճառքի ծավալները Գերմանիայում ամենևին գոհացուցիչ չէին։

 

Traficante հանքային ջուր

009-traficante

«Traficante»-ն իտալական հանքային ջրի բրենդ է։ Սակայն Իսպանիայում ջրի անվանումը ասոցացվում է թմրավաճառների հետ (ինչպես «narcotraficante» բառի մեջ)։ Իսպանիայում և իսպանախոս երկրներում այս անվանումը սպառողներին ավելի շատ վախ է ներշնչում, քան խմելու ցանկություն։

 

Sharwoods

010-sharwoods
Երբ Sharwoods ընկերությունը սկսեց գովազդել իր նոր՝ Bundh սոուսները Հնդկաստանում, նրանց անմիջապես սկսեցին զանգահարել փանջաբի լեզվով խոսողները։ Պատճառն այն էր, որ «bundh»-ը իր հնչողությամբ շատ մոտ էր փանջաբի լեզվում մի գռեհիկ բառի, որը «հետույքի» իմաստ ուներ։ Սակայն ընկերությունը հրաժարվեց փոխել ապրանքի անվանումը և հայտարարության մեջ նշեց, որ եթե սպառողները օգտագործեն իրենց սոուսն ու նրանից պատրաստվող հիանալի կերակուրները՝ կհամոզվեն, որ այդ բառը կիլոմետրերով հեռու է նրանից, ինչի հետ այն ասոցիացնում են բնիկները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։