Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ կվերացվեն «հսկիչ գները». ԱԺ-ում հարցը քննարկման առարկա է դարձել

Վերադարձ լուրերի բաժին

14:31 , 30 Մայիս 2016

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, արեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվել է մաքսային «հսկիչ գին» հասկացության մասին։

Նշենք, որ ապրանք ներմուծողների համար սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, երբ մաքսային մարմինը հաշվի չի առնում ապրանքի ձեռքբերման փաստաթուղթը և մաքսազերծման ժամանակ մաքսային արժեքը որոշում է ինքնուրույն։

Ներմուծողներին մտահոգում է ոչ միայն այն, որ մաքսային մարմնի կողմից որոշված «հսկիչ գինը» հաճախ գերազանցում է ապրանքի ներմուծման իրական արժեքը, այլ նաև անկանխատեսելությունը՝ երբ գործարարը չգիտի՝ որքանով է մաքսազերծելու իր ապրանքը։

«Բոլորս գիտենք, որ դա մեծ հնարավորություններ է տալիս կոռուպցիայի համար: Մարդն ունի ձեռբերման և tax-free-ի փաստաթուղթ, որ արհամարհվում են: Ո՞րն է պատճառը, որ չեք վերացնում այս անօրինականությունը, և ի՞նչ հույս կա դրա հետ կապված»,-  հարցրել է  Խ.Քոքոբելյանը:

Արմեն Ալավերդյանը ի պատասխան նշել է, որ հսկիչ գներով ճշգրտում կատարվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում: Ըստ նրա` ԵՏՄ շրջանակներում այդ պահանջները հանվեցին, և այսօր նման խնդիր կա բոլոր այն դեպքերում, երբ ապրանքներ են գալիս Թուրքիայից, Չինաստանից, Կորեայից, այսինքն` այն երկրներից, որտեղից գները ճշտել հնարավոր չէ:

«Պետք է կողմնորոշվել և մենք կողմնորոշում ենք հարկ վճարողին, որ իրականությանը մոտ թվեր լինեն: Դա չի տարածվում, օրինակ, Գերմանիայի վրա, այն երկրների վրա, որտեղից տրանսպորտի և ձեռքբերման ծախսերը հիմնավորված են: Հարկային օրենսգրուքում հետաքրքիր լուծումներ կգտնեք այդ հարցերի հետ կապված»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը :

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: