Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ IVI.ru

Վերադարձ լուրերի բաժին

18:23 , 02 Սեպտեմբեր 2020

Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն ուրախ են տեղեկացնել նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:

Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ դուք կստանք.

  • Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և այլ արտադրողների կատալոգներ
  • Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից
  • Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով
  • Առանց գովազդային ընդհատումների դիտում
  • Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը
  • Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)
  • Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝https://www.ivi.ru/devices)
  • Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն
  • Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն
  • Օրիգինալ լեզվով և սուբտիտրերով դիտելու հնարավորություն
  • Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների

Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից

Ակտիվացրեք ծառայությունը.

1 օրով բաժանորդագրություն 30 օրով բաժանորդագրություն
ուղարկեք *484*1# հրահանգը ուղարկեք *484*30# հրահանգը
70 դրամ/օր 1700 դրամ/30 օր
7 օր փորձաշրջան 14 օր փորձաշրջան

  • Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:
  • Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
  • Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:

Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:

Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:

Ծանոթություններ

  • Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:
  • Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:
  • Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:
  • Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):
  • Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից միչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:

Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։