Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ կընդունվի Հարկային օրենսգրքին վերաբերող փաթեթը

Վերադարձ լուրերի բաժին

20:08 , 19 Հունիս 2019

Վերջին շրջանում հատկապես գործարար հատվածի կողմից բավականին շատ է հնչում այն հարցը, թե Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը երբ ամբողջությամբ կընդունվի և կմտնի ուժի մեջ։

Բանն այն է, որ դրանում նախատեսված են մի շարք բարելավող դրույթներ՝ հատկապես ՓՄՁ ոլորտի համար, և, մասնավորապես, շրջանառության հարկի ռեժիմում աշխատողներին հետաքրքրում է, թե շրջհարկի շեմը 58.35 մլն դրամից 115 մլն դրամի վերադարձնելու դրույթը երբ կմտնի ուժի մեջ։

Հիշեցնենք, որ ՀՕ փոփոխությունների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հունիսի 7-ին։

Փաթեթի երկրորդ ընթերցումը ներառված է 2019 թվականի հունիսի 18-ին գումարված նիստերի օրակարգում։

Քննարկվող հարցերի հերթականությամբ ՀՕ փաթեթը 33-րդն է և, ամենայն հավանականությամբ, կքվեարկվի հունիսի 20-ին։ Իսկ եթե չհաջողվի օրակարգը սպառել, չի բացառվում, որ ԱԺ-ն որոշի հարցերի քննարկումը շարունակել նաև հաջորդ օրը՝ հունիսի 21-ին։

ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո օրենքը պետք է ստորագրի հանրապետության նախագահը։ Հաշվի առնելով, որ ՀՕ փաթեթով որոշ դրույթներ պետք է ուժի մեջ մտնեն 2020 թվականի հունվարի 1-ից` կարելի է ենթադրել, որ նախագահի կողմից ՀՕ փաթեթը կստորագրվի և կհրապարակվի մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը։

Իսկ այդ դեպքում կոնկրետ 115 մլն շրաջանառության շեմին վերադառնալու դրույթն ուժի մեջ կմտնի օրենքի հրապարակման պահից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային կարգապահությունը պետք է չթուլանա

2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:

Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ աջակցություն կստանան

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: