Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. Երևան Մոլը 5 տարեկան է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:38 , 21 Փետրվար 2019

Փետրվարի 21-ին Երևան Մոլը տոնում է իր 5-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում առևտրաժամանացային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով հասարակության՝ շոփինգի հանդեպ ունեցած կարծրատիպային մոտեցումները:

2.YM-GLXY

Երևան Մոլը հետևելով առևտրի և ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին, և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա, նախորդ հինգ տարիների ընթացքում շուկային ներկայացրեց Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող ԿինոՊարկ 4K կինոթատրոնը: Այդքան քննարկված և երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի՝ Քարֆուրի մինչև վերջերս միակը համարվող սրահն առաջինը բացվեց հենց Երևան Մոլում: Այն իր հետ բերեց ամենօրյա կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:

3.YM-GLXY

2018 թ.-ին մայրաքաղաք Երևանի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ Երևան Մոլը ներկայացրեց «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը: «Երևան Գելըրիում» կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան և ընկերական շրջապատում:

4.YM-GLXY

«Մենք կարևորում ենք յուրաքանյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցը Երևան Մոլում, որի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդի գնահատական ու ընտրությունը։ 2018թ․-ի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով Երևան Մոլի մասնաբաժինը կազմում է 79%, դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար», – նշեց Երևան Մոլի Մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

5-YM-GLXY

Երևան Մոլում ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, Հայաստանում միակ ZARA HOME և Mango Man բրենդերը: Սիրված առևտրաժամանցային կենտրոնը շարունակվում է համալրվել նոր բրենդերով, և շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi և Calzedonia բրենդերից: LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի Երևան Մոլում:

6.YM-GLXY
Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, ժամանակը և որակյալ ժամանցը, Երևան Մոլը նախորդ տարի հայկական առևտրաժամանցային ոլորտում ներկայացրեց նորություն համարվող մի շարք ծառայություններ՝ մեքենայի կայանման «Valet Parking» ծառայություն, անձնական ոճաբանի և առաքման ծառայություններ:

7.YM-GLXY

Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15 000 հազար այցելու Հայաստանից և Արցախից: Արտասահմանից մայրաքաղաք ժամանած հյուրերի համար ևս Երևան Մոլը համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի ցանկալի այցելության վայրերից մեկը: Այս մասին վկայում են Trip Advisor միջազգային պորտալում ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանությունները և պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը:

8-YM-GLXY
Երևան Մոլը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: