Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքին այլընտրանք չկա». Պեսկով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

15:25 , 27 Դեկտեմբեր 2016

ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, այն այլընտրանք չունի և վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը ստորագրել է ընդամենը 3 երկիր, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ղրղըզստանը փաստաթուղթը չի ստորագրել։

Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ բացասական պահերը «ժամանակ առ ժամանակ գերակշռում են» ԵՏՄ երկրների համագործակցությունում, ինչը վատ է անդրադառնում հանրապետության ինտեգրացման վրա։

Հանդիպմանը հրաժարվել էր մասնակցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն։

Պեսկովի խոսքով՝ ղրղըզական կողմից որոշ նկատառումներ կան, ինչը մեծ մասամբ կապված է ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի հետ։

«Դա միանգամայն նորմալ աշխատանքային իրավիճակ է։ Այս օրենսգիրքն այլընտրանք չունի։ Վաղ, թե ուշ այն ուժի մեջ կմտնի»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Ինչպես բացատրել է Պեսկովը, Մաքսային օրենսգրքի վրա աշխատանքը կշարունակվի ԵՏՄ անդամ երկրների նախագահների մակարդակով։

«Հիմնականում բոլոր դրույթները համաձայնեցվել էին կոլեգիայի մակարդակով, փորձագիտական մակարդակով։ Փաստաթուղթը այն բաժակն է, որն ավելի շատ լիքն է, քան կիսադատարկ»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը