Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը. Ղրղըզստանը հրաժարվել է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

13:36 , 27 Դեկտեմբեր 2016

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, որին մասնակցում էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, վերջինս հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը ստորագրել է ընդամենը 4 երկրի նախագահ, որոնք մասնակցել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ղրղըզստանը հրաժարվել է փաստաթուղթը ստորագրել։ «3 երկրի նախագահները ստորագրել են բոլոր ներկայացված փաստաթղթերը, այդ թվում՝ Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, թե փաստաթուղթը զգալիորեն թեթևացնում է ԵՏՄ անդամ երկրների ներսում մաքսային բոլոր գործընթացները։

Նրա խոսքով՝ Ղրղըզստանը արարողության ժամանակ փաստաթուղթը չի ստորագրել։ Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ ԵՏՄ երկրների համագործակցությունում կան խնդիրներ, որոնք «ժամանակ առ ժամանակ գերակշռում են»։ «Բոլոր փաստաթղթերը ստորագրվել են, բացառությամբ օրակարգի առաջին հարցի, 3 երկիր ստորագրել է ԵՏՄ առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, Ղրղըզստանը չի ստորագրել, իսկ երկրորդ փաստաթուղթը՝ Մաքսային օրենսգիրքը, մյուս երկրները ստորագրել են։ Դա կապված է այն բանի հետ, որ մեր ղրղըզ գործընկերները առաջարկում են ճշտել մասնավորապես արգելքները չեղյալ հայտարարելու մասին ձևակերպումները, ներքին շուկայում սահմանափակումների վերացումը»,- հայտնել է նա։

Սարգսյանի խոսքով՝ խոսելով փաստաթուղթը ստորագրած երեք երկրների մասին, ինքը նկատի ունի երեկվա նիստի անդամ երկրներին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել էր մասնակցել ԵՏՄ նիստին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ապա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:

ԵԱՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ի շուկայում խոչընդոտների արագ հակազդման եղանակները

Ներքին շուկաների գործառման խորհրդատվական կոմիտեում ապրիլի 9-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների իրագործման առաջին արդյունքները

ՀՀ ներմուծման և ԵԱՏՄ միասնական արտաքին առևտրային քաղաքականության հնարավոր հետևանքների մասին

Չնայած Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականից, միության միասնական մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն հանրապետության համար 2022 թվականից։