Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՀ և միջազգային հարցերով ռուսական խորհրդի համատեղ դպրոցը սկսել է աշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

22:35 , 15 Մայիս 2017

Ռուսաստանում Բելառուսի դեսպանատանը մայիսի 15-ին աշխատանքները սկսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և միջազգային հարցերով ռուսական խորհրդի համատեղ «Եվրասիական տնտեսական միության միջազգային համագործակցություն» դպրոցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, մասնակիցներն են Եվրասիական տնտեսական միության անդամ և աշխարհի այլ երկրներից երիտասարդ փորձագետներ, գիտնականներ և լրագրողներ, ովքեր պրոֆեսիոնալ եղանակով ուսումնասիրում և գրում են եվրասիական ինտեգրացիայի խնդիրների մասին:

Դպրոցի բացման կապակցությամբ ելույթներով են հանդես եկել ՌԴ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Պետրիշենկոն, ԵՏՀ կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան, միջազգային հարցերով ռուսական խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Զասոխովը:

Տատյանա Վալովայան խոսել է եվրասիական ինտեգրացիայի պատմության, առանձնահատկությունների և Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի ձևավորման մասին: ԵՏՀ կոլեգիայի անդամը ներկաներին ծանոթացրել է հանձնաժողովի համար կարևոր ուղղություններին և ԵԱՏՄ զարգացման ծրագրերին, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորություններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը