Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵՏՀ-ն գործարարների համար առաջարկությունների կայք է նախաձեռնել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

18:59 , 27 Մայիս 2017

ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում ցանկացած գործարար, ձեռնարկատեր այսուհետ կարող է իր մեկնաբանությունները, առաջարկությունները թողնել ԵՏՀ-ի կողմից ստեղծված կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողով ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով՝ գործարարների մեկնաբանությունները կքննարկվեն պաշտոնական մակարդակում:

«Այն նպատակը խոչընդոտների վեր հանումն է և հաղթահարումը: Կարծում եմ, այն ամենն, ինչ իրականացնում են ոչ անտարբեր մարդիկ, արդեն իսկ արդյունավետ է: Այս մտահաղացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանինն է, և վստահ եմ, քանի նա աշխատում է՝ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն: Նրա ենթակայության ներքո աշխատողները ջանքեր չեն խնայի ԵԱՏՄ հարթակներում խոչընդոտների վերացման համար: Կարող եմ վստահեցնել, որ դիմումների կուտակումներ չեն լինի, այլ կլինեն կոնկրետ անձնական մոտեցումներ դրանց վերաբերյալ»,- ասաց Նիկիշինան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: